Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.12.2013 | 00:00

Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։ Պիտի սգա գինին, պիտի սգա այգին, խրախճանքով տարվածները բոլորը հոգոց պիտի հանեն։ Թմբուկների ցնծությունը դադարեց, ամբարիշտների հպարտությունն ու մեծությունը տեղի տվեցին, քնարների ձայները լռեցին։ Խմողներն ամոթահար եղան ու այլևս գինի չէին խմում, օղին դառնության փոխվեց նրանց համար։


Եսայի 24. 6-9

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ